«Գեներալի աղջիկը» Հայաստանում ամենաշատ դիտված հեռուստանովելն է

16.07.2012 02:44

Լուրեր.com–ը միջազգային հեղինակավոր Nielsen Media Research ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախագծի շրջանակներում ներկայացնում է Հայաստանում ամենաշատ դիտված հեռուստահաղորդումների տասնյակը՝ 2012թ. մայիսի 9-ի դրությամբ։

Առաջատարը Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստանովելն է՝ 302 854 դիտումներով։ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են «Արմենիա» հեռուստաընկերության հեռուստանախագծերը՝ «Դժվար ապրուստ» հեռուստանովելն ու «Հերթապահ մաս»-ը։ 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Տեսանկյուն»-ը և «Առաջին լրատվական»-ը։

Հայաստանում ամենաշատ դիտված հեռուստահաղորդումների տասնյակը՝ մայիսի 9-ի դրությամբ.